«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Հունվարի 6-ին հայրիկիս` արցախցի նշանավոր գրող ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆԻ (1932-1987) ծննդյան օրն է

Հունվարի 6-ին հայրիկիս` արցախցի նշանավոր գրող ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆԻ (1932-1987) ծննդյան օրն է
06.01.2025 | 14:50

Շատ տարիներ առաջ երազում էի, որ մի հրաշք լիներ, հայրս տեսներ ազատագրված Արցախը։

Սակայն շատ կարճ տևեց իմ այդ երազանքը։ Ազատագրված Արցախում ու Հայաստանում երեք տասնամյակ շարունակ իշխանության ղեկին ազգի տականքն էր։

Այսօր առավել ևս ուրախ եմ, որ հայրս ու մեր մեծերը չտեսան երեք տասնամյակում ավերված, թալանված և այդ ավերակների վրա մեր կառուցած փուչիկ-երկիրը, որի խայտառակ վերջաբանն իրականացնում է հրեշներից հրեշագույնը, ճիվաղներից ճիվաղագույնը, մարդանման այլանդակ մի գոյացություն։

Վարդգես ՕՎՅԱՆ

...Ղարաբաղ եմ ասում՝

Դրախտին եմ հասել,

Ղարաբաղ եմ տեսնում...

Ա՜խ, ես ձեր ինչն ասեմ։

* * *

...Ես ամուր էի լեռներդ գրկել,

Քո հողի մեջ էր ուժն իմ առնացի...

Չկարողացան ինձ քեզնից պոկել,

Բայց քեզ ինձանից ինչպե՜ս պոկեցին։

Այդպես պոկում են սիրտը մարմնից,

Այդպես հոգին են հավատից վանում,

Այդպես խլում են լույսը աչքերից,

Այդպես հավատն են միայն սպանում։

Եվ կա՞ ավելի պատիժ մի դաժան,

Քան այս զրկանքը բիրտ ու ահավոր,

Երբ հողիդ վրա տերդ չես քո տան,

Քո տնկած ծառը ո՞ւմ է հարկավոր։

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ

Հ.Գ.

Հայրիկիս այս դիմանկարի հեղինակն արցախցի գեղանկարիչ Արմեն Ղուկասյանն է։

Դիտվել է՝ 5617

Մեկնաբանություններ